Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունը վերջին 2 տարիների ընթացքում ստացել է ավելի քան 1560 դիմում, որոնք վերաբերում են Թուրքիայում բնակվող փոքրամասնություններին պատկանող ունեցվածքի վերադարձմանը:
Այս մասին Հիմնադրամների գլխավոր տնօրեն Ադնան Էրթեմը հայտնել է թուրքական պարբերականներից մեկին: Ըստ նրա՝ դիմումներում ներկայացված շուրջ 600 միավոր անշարժ գույքի վայրերը հայտնի չեն: Էրթեմի խոսքով՝ 1936 թվականի հռչակագրի կազմելու ժամանակ համայնքներից պահանջվել է նրանց հիմնադրամներում գրանցված ունեցվածքների ցուցակը:
Մանրամասն` այստեղ: