ոկտեմբերի 11-ին, ժամը 14.45-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Արա Պ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է Հասրաթյան փողոցում վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.30-ի սաահմաններում, Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ Արա Պ.-ի և նրա ընկեր Արթուր Հ.-ի հետ վիճաբանել են 1995 թ. ծնված Կառլեն Մ.-ն և նրա ընկերները: Վիճաբանության ընթացքում էլ Կառլեն Մ.-ն դանակով հարվածել է Արա Պ.-ին:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.30-ին, Կառլեն Մ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: