Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը:
Վճռի համաձայն` Տիգրան Առաքելյանը մի հոդվածով արդարացվեց, մնացած հոդվածներով կիրառվեց համաներումը:
Գործով մյուս ամբաստանյալ Արտակ Կարապետյանի նկատմամբ ևս կիրառվեց համաներումը:
Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը ճանաչվեցին մեղավոր, սակայն որոշում կայացվեց պատիժը պայմանականորեն չկիրառել: