ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ առաջիկա համաներումը տարածվելու է ինչպես 2011 թվականի օգոստոսից անազատության մեջ գտնվող «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, այնպես էլ վերջերս կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վրա:

Իհարկե ուրախալի տեղեկություն է, հատկապես այն պարագայում, որ հասարակության բոլոր շերտերը այս երկու անձանց արդարացիորեն համարում է քաղբանտարկյալ: Վերջապես իշխանությունները ելք են մտածել' փոքրոգի վրեժխնդրության և այլախոհության համար զնդանված անձանց ազատելու համար...

Քայլը թեև ուշացած է, հատկապես Տիգրան Առաքելյանի պարագայում, սակայն ելք է' մեր պատմության այս ամոթալի էջը փակելու համար: