Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանին: Այդ պահին նա իր մարտական ընկերների հետ եռագույն դրոշներով ակցիա էր իրականացնում Ֆրանսիայի հրապարակում:

Ոստիկանները փակեցին փողոցը եւ բերման ենթարկեցին Վոլոդյա Ավետիսյանին ոչ ոստիկանական մեքենայով:

 

Արդեն մեքենայի մեջ նա բացականչեց. «Ոչ ոք չի կոտրվելու, պայքարելու ենք մինչեւ Հայաստանի փրկությունը»:

Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը իր ընկերների հետ միասին մարտի 21-ից նստացույց էր անում Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության եւ քաղբանտարկյալների ազատ արձակման: