«ԳԱԼԱ»-ն փորձել է Զորի Բալայանից ճշտել, թե ինչու և ինչ նպատակով է վերջինս նամակ գրել ՌԴ նախագահին: Ի պատասխան` Բալայանն ասել է. «Ես հիմա պատրաստ չեմ ոչ մեկի հետ խոսել, նամակը չեմ գրել, որ հետո նամակից հետո էլ մեկնաբանեմ, ժամանակը կգա եւ կխոսենք հաճույքով»:
Զորի Բալայանը Խորհուրդ է տվել վերընթերցել նամակը, քանի որ նամակում կան բոլոր հարցերի պատասխանները: Այն հարցին, թե Սերժ Սարգսյանը տեղյակ եղել է, որ նա պատրաստվում է նամակ գրել Վ. Պուտինին, Զորի Բալայանն ասել է, թե տեղյակ չի եղել, և հավելել, որ ինքը նամակներ է գրել նաև Բրեժնևին, Գորբաչովին, Ելցինին, սակայն որևէ մեկը դրա մասին նախապես չի իմացել: