Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ:
«Նուբարաշեն» ՔԿՀ - 4,
«Արթիկ» ՔԿՀ - 1,
«Էրեբունի» ՔԿՀ - 26,
«Կոշ» ՔԿՀ - 2,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - 6,
«Վանաձոր» ՔԿՀ - 1,
«Աբովյան» ՔԿՀ - 1, (կին դատապարտյալ) «Հրազդան» ՔԿՀ - 2
Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ: