Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ:

 

«Վարդաշեն» ՔԿՀ - 3,

 

«Էրեբունի» ՔԿՀ - 1,

 

«Սևան» ՔԿՀ - 6,

 

«Հրազդան» ՔԿՀ - 2

 

Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ: