ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 70 դատապարտյալներ:
«Արթիկ» ՔԿՀ – 1,
«Էրեբունի» ՔԿՀ – 44,
«Կոշ» ՔԿՀ – 5,
«Վարդաշեն» ՔԿՀ – 6,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 4,
«Սևան» ՔԿՀ – 2,
«Աբովյան» ՔԿՀ – 5, (կին դատապարտյալ)
«Հրազդան» ՔԿՀ – 3,
Համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից առ այսօր ազատ են արձակվել 462 դատապարտյալներ: