Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ախալքալաքում ներկայացրել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին, և հայտարարել , որ շատ է սիրում հայերին: 

 

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ և ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր կողմնակիցներին: Ես տեսնում եմ, որ դուք սպասում եք նոր նախագահի, և նա անպայմանորեն կլինի Գեորգի Մարգվելաշվիլին:

 

Հուսով եմ` համատեղ կհաղթահարենք դա և արժանիորեն կկանգնենք դեպի վերականգնում տանող ճանապարհին»:

 

Տեղեկացնենք, որ այս տարի Վրաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին: