Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի` Ախալքալաքում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շատ է սիրում հայերին և երբեք դա չի թաքցրել:
Դիմելով իշխանական թեկնածուի նախընտրական հանդիպման մասնակիցներին Իվանիշվիլին հայտարարել է. «Ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ, և ցանկանում եմ երախտագիտությունս արտահայտել մեր կողմնակիցներին: Մեքն իրոք եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք, այնպես, ինչպես մենք, սա ձեր հայրենիքն է: Վրաստանը ունի խնդիրներ: Մենք կորցրել ենք տարածքներ, խնդիրներ կան նաև ձեր երկրում, որտեղից դուք սերում եք և ես հույսով եմ, որ մենք միասին կհաղթահարենք այդ ամենը և արժանավայել կբռնենք վերականգնման ճանապարհը»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: