Ռուսաստանում բռնկված անկարգությունների պատճառ հանդիսացող սպանության մեղավոր, Ադրբեջանի քաղաքացի ձերբակալված Օրհան Զեյնալովի ծնողները ներողություն են խնդրել իրենց որդու արարքի համար: Զեյնալովի հոր' Զահիդի խոսքերով' իրենք նման արարք չէին սպասում իրենց որդուց, ով մանկավարժների ընտանիքոմ է մեծացել: Օրհանը Մոսկվա էր տեղափոխվել 3 տարի առաջ առևտրով զբաղվելու համար, քանի որ հայրենիքում նա ստիպված էր կերակրել ծնողներին և 2 քույրերին:

 

«ԵՍ 2 որդի և 2 դուստր ունեմ: Շատ եմ ցավում, որ նման բան է տեղի ունեցել: Նա ցանկացել էր ինձ օգնել, դրա համար էլ Մոսկվա էր տեղափոխվել: Ես ներողություն եմ խնդրում իմ որդու արարքի համար»,-ասել է նրա հայրը:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը Բիրյուլյովոյում Եգոր Շերբակովի սպանության կասկածյալն է: Նա արդեն խոստովանել է իր մեղքը: Սպանությունն անկարգությունների և ազգայնական բախումների առիթ էր հանդիսացել Մոսկվայում:

 

 

Տեսանյութը դիտեք այստեղ