NBC-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն անդրադարձել է իր պաշտոնավարման ամենամեծ սկանդալին՝ Մոնիկա Լևինսկիի հետ սեռական կապի բացահայտմանը, որի պատճառով ինքը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից:

Բիլ Քլինթոնը նշել է, որ այլևս հարկ չի համարում Լևինսկիից ներողություն խնդրել:

«Ես անձնապես նրա հետ չեմ խոսել, բայց հրապարակավ բազմիցս ներողություն եմ խնդրել: Երևի թե ես այս հարցով աշխարհում բոլորից ներողություն եմ խնդրել»,-ասել է նախկին ղեկավարը՝ ակնարկելով, որ արդեն բավական է:

Քլինթոնը մանրամասնել է, որ Լևինսկիի հետ սեքսուալ սկանդալի հետևանքով ինքը Սպիտակ տնից հեռացել է՝ դրա համար առաջացնելով 16 մլն դոլարի պարտք: Այնուհանդերձ՝ նա չի մանրամասնել, թե ինչ պարտքի մասին է խոսքը:
Նա հավելել է, որ այդ սկանդալից հետո արմատապես փոխել է կյանքն ու սկսել է ամեն ինչին ավելի զգույշ վերաբերվել: