Անգլիական եկեղեցու ներկայացուցիչներն առաջին անգամ պաշտոնապես ներողություն են խնդրել հոգևորականների կողմից սեռական բռնության ենթարկված զոհերից. գրում է AFP-ն:
«Մեզ այլևս ոչինչ չի մնում, քան ներողություն խնդրել և ընդունել մեր սխալները: Մենք ճիշտ չենք եղել»,-հայտարարել է եպիսկոպոս Փոլ Բաթլերը: Ներողություն խնդրելու մասին որոշումը միաձայն կայացվել էր Գլխավոր ժողովի ընթացքում մասնակիցների կողմից այն բանից հետո, երբ իրավապաշտպան խմբերի կողմից ներկայացվել է երեխաների նկատմամբ սեռական բռնությունների բազմաթիվ դեպքեր: Այս պահին 3 անգլիացի հոգևորականների մեղադրանք է ներկայացվել երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար: