Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է քաղաքացի Արթուր Անդրեասյանի կողմից ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արթուր Անդրեասյանը 2010 թվականի հունիսից մինչև 2013 թվականի մայիսի 3-ը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով թվով 7 քաղաքացուց հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար, ձեռք է բերել գույքի նկատմամբ իրավունք:
Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար:
Մեղադրյալ Արթուր Անդրեասյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: