Ինչքան էլ որոշ «գրանտակեր» կազմակերպություններ և «սուտի» քաղաքական գործիչներ ու իրավապաշտպաններ վայրահաչեն, թե Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության շարքային աշխատակցից մինչև նախարար իրենց աշխատանքներում թերանում են, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԻՆ-ի աշխատակիցները՝ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ, ապացուցեցին, որ նրանք թող զբաղվեն իրենց վայրահաչությամբ, բայց չխանգարեն ԱԻՆ-ի աշխատանքներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը փրկարարների հետ կարողացավ բանակցությունների արդյունքում համոզել, որպեսզի 32-ամյա տղամարդը իրեն Դավիթաշենի կամրջից ցած չնետի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախարարն այդ տղամարդուն, ում անունը՝ ըստ տեղեկությունների, Վարդան է, կարողացել է հետ բերել կամրջից և իր ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել է ԱԻՆ վարչական շենք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տղամարդն այդ ծայրահեղ քայլին դիմել էր, քանի որ կուտակված պարտքեր է ունեցել և այսօր այն պետք է մարեր, սակայն՝ տեսնելով, որ չի կարողանում պարտքերը մարի, փորձել է դիմել այդ ծայրահեղ քայլին:
Քաղաքացիները, երբ նկատել են տղամարդուն՝ կամրջի եզրին կանգնած, ահազանգում են ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ժամանում են փրկարարները՝ նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ:
shamshyan.com