Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:30-ի սահմաններում Երևանի Սարյան փողոցի թիվ 25 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Ալեքսանդր Ալեքսանդրյանի վարած Volkswagen մակնիշի 25 VՍ 696 համարանիշի և 28-ամյա Միքայել Հարությունյանի վարած Mercedes Benz մակնիշի 73 DS 777 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 28-ամյա Արփինե Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց և ստացել ամբուլատոր բուժում:

 

Ավագ քննիչ Ա. Ասատուրյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ալեքսանդրյանը աշխատում է «Գլոբալ-Ար» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: 

 

 

 

 

 

shamshyan.com