Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն այսօր ամփոփել է մայրաքաղաքում նախորդ 9 ամիսների տվյալները և տեղեկացրել , որ ճանապարհային պատահարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 128-ով ավելացել են: «Ընդհանուր թվով 832 պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 43 զոհ է եղել և 1044 վիրավոր: Իսկ մահվան ելքով պատահարների թիվը 2-ով նվազել է»,- լրագրողների հետ հանդիպման ընթացում ասել է ՃՈ պետը: 

 

Մայրաքաղաքի արտոնյալ վարորդների մասին  Արսեն Արշակյանն ասել է, թե չկա որևէ մեկը, որն իրեն առավել զգա իրենից, մեզնից կամ մեկ այլ անձից` անկախ մեքենայի համարանիշից կամ այլ հանգամանքներից: