Հոկտեմբերի 18-ին' ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդի 7-րդ փողոցից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Նաիրի Գ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան հյուրընկալվելով Ժ.-ի բնակարանում՝ հյուրասենյակի սեղանի վրայից գողացել է ոսկյա մատանի' պատճառելով 180.000 դրամի նյութական վնաս:

 

Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանության չի դիմել: Ոստիկանները նրանից ընդունել են հաղորդում:

 

Կատարվում է նախաքննություն: