Եզդիների նկատմամբ Իրաքում հալածանքները արդեն երկար ժամանակ է, ինչ շարունակական բնույթ են կրում: Հոկտեմբերի 17-ին եզդիաբնակ Սինջար բնակավայրում եզդի ընտանիք է սպանդի ենթարկվել: Իսլամիստ ահաբեկիչները մտել են եզդի ընտանիքի տուն և սպանել ընտանիքի մորը և երեք երեխաներին:

 

Ահաբեկիչների սպանդին զոհ են գնացել 1982 թվականին ծնված Սոսին Ջանքիրին, 2002 թվականի ծնված Մարավա Սարհանին, 2003 թվականին ծնված Նեճիրվան Սարհանին և 2008 թվականին ծնված Հոլի Սարհանին: Իսլամիստները ընտանիքի վրա հարձակվել են գիշերը, և հարևանները չեն կարողացել օգնության հասնել:

 

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է կատարվածը և ևս մեկ անգամ հրավիրում է քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը Իրաքում եզդիների նկատմամբ շարունակվող հալածանքների վրա: Իրաքում անելանլի վիճակը շարունակվում է, և այսօր էլ եզդիները կյանքը այնտեղ վտանգված է:

 

Կազմակերպությունն անընդունելի է համարում անտարբեր պահվածքը, որը ներկայումս դրսևորում են միջազգային կառույցները:

 

Շարունակական հալածանքների հետևանքով արդեն իսկ 500 000 եզդի լքել է իր պատմական հայրենիքը:

 

«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհուրդ