ՀՀ գյուղատնտեսության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ գյուղատնտեսական տարին հանրային երկուշաբթիների հարթակում կամփոփի Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ Նա համակարգում է անտառային հողերի օգտագործման մելիորացիայի, գիտության, գյուղատնտեսության աջակցության եւ խորհրդատվության ոլորտները։
Գյուղփոխնախարարը տեսացուցադրությամբ կներկայացնի «Հայանտառ», «Երկրագործության գիտական կենտրոն», «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների կատարած աշխատանքն ու խնդիրները, կպատասխանի թեմատիկ բոլոր հարցերին։
Մուտքն ազատ է բնապահպան հ/կ–ների, շահագրգիռ անհատների, ինչպես նաեւ բոլոր լրատվանիջոցների եւ ազատ լրագրողների համար։