Մոսկվայի հարավ-արևմուտքում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, ինչի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 3 հայ' 19-ամյա Գառնիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և նրա 21-ամյա ընկեր, ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի ուսանող Արման Սարգսյանը, հայտնում է galatv-ին' վկայակոչելով lifenews.ru-ին:

 

Ինչպես հայտնի է դարձել, 20-ամյա դաղստանցի Ազամատ Շամսուևը և 21-ամյա Մուհամեդ Մալիկովը դեպքի վայրից BMW մեքենայով փախուստի են դիմել, սակայն տաք հետքերով ձերբակալվել են: Ազամատ Շամսուևը, չնայած որ ինքնակամ հանձնել է իր անվամբ գրանցված ատրճանակը, հրաժարվել է ցուցմունք տալուց: Նրա ընկեր Մուհամեդ Մալիկովի հետ այժմ աշխատում են քննչական մարմինները:

 

Կախովկա փողոցի վրա գտնվող «Պրինց» ռեստորանի դիմաց կրակոցների մասին տեղեկություններ է ստացվել առավոտյան ժամը 4-ի սահմաններին: Հաղորդվել է, որ ագրեսիվ տրամադրված երկու խումբ քաղաքացիներ միմյանց վիրավորում և սպառնալիքներ են հնչեցնում:

 

Սակայն միայն սպառնալիքներով գործը չի ավարտվել:

 

Ծեծկռտուքից մի քանի րոպե անց կրակոցներ են հնչել:

 

 

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ