Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ Մինսկում կայանալիք ԵվրԱզԷս–ի գագաթաժողովին Հայաստանը կստորագրի մաքսային միությանը միանալու մտադրության մասին փաստաթուղթը։
«Այն որևէ կերպ չի կարող մտնել Մաքսային միություն ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը, ո՛չ այս տարի,ո՛չ էլ անգամ մյուս տարի»,– երկուշաբթի օրը հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
«Կայանալիք գագաթաժողովում այդ հարցը հնարավոր է բարձրացվի և ես չեմ բացառում, որ Մաքսային միությանը միանալու մտադրության մասին ինչ–որ փաստաթուղթ կստորագրենք»,– ասել է Լուկաշենկոն ու նշել, որ Հայաստանը Մաքսային միություն մուտք կգործի միայն այն ժամանակ, երբ կիրականացնի բոլոր արարողակարգերն ու կընդունի բոլոր նորմատիվ փաստաթղթերը։ Նա նշել է, որ Հայաստանն այժմ կարող է ինքն իրեն ու ԱՊՀ երկրներին ուղղության վեկտոր ցույց տալ՝ Եվրամիության կամ ՄՆաքսային միության ուղղությամբ։
«Այսօր խոսքը Հայաստանի կողմից ինչ–որ կիսաքայլի մասին է, որ նա մեզ հետ լինի»,– ասել է Լուկաշենկոն։
emedia.am