Ազգային ժողովն այսօր շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքները:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ կրկին անդրադարձավ սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպին:
«Ազգային ժողովի քարտուղարությունից ինձ հանձնեցին Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Վլասովի' ձեզ ուղղված նամակը, և անկեղծ ասած, զարմացած եմ երեկվա ձեր պատասխանից, որովհետև պարոն Վլասովն իր նամակում կետ առ կետ հաստատել է սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում տեղի ունեցածի' հանրությանը հայտնի վարկածը:
Երկրորդը' երեկ ԱԺ-ի երկու պատգամավորներ վրդովվում էին, որ մեր պատճառով օրակարագի հաստատումը ձգձվում է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, սակայն չկարողացավ շարունակել իր խոսքը, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարգադրեց անջատել Փաշինյանի խոսափողը, ասելով, որ ՀԱԿ պատգամավորի հարցը կապ չունի օրակարգի հետ: