Երեւանի քաղաքապետարանի առջեւ արդեն 90 օր նստացույց հայտարարած ակտիվիստներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ:
Նրանց համոզմամբ` ավագանու անդամները իրենց շահերից ելնելով, շարունակում են ընդունել հակասոցիալական ու ապօրինի որոշումներ: Օրինակ «Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները նշել են հասարակական տրասնպորտի սակագնի քննարկման համար ստեղծված հանձնաժողովը:
Նրանք կրկին պահանջել են քաղաքապետարանի տրասպորտի վաչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները: