Իրանի միջուկային արդյունաբերության օբյեկտները երեք ամսում կավարտեն նախապատրաստական միջոցառումները՝ հարստացված ուրանի երկօքսիդի արտադրություն սկսելու համար, որը կօգտագործվի որպես վառելիք Բուշեհրի ատոմակայանի համար:

 

Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար, երկրի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին. «Սպահանի օբյեկտում մենք ստանում ենք միջուկային վառելիքի երեք տեսակ:

 

Մի տեսակը նախատեսված է Թեհրանի հետազոտական ռեակտորի համար, իսկ մյուս երկուսը ենթադրվում է օգտագործել Բուշեհրի ատոմակայանում և Արակի՝ ծանր ջրով աշխատող միջուկային ռեակտորում: Արակի ռեակտորի համար վառելիք է ծառայում ուրանի բնական երկօքսիդը»: