Սույն թվականի հոկտեմբերի 23-25-ին Հայաստանի ազգային մրցունակությունը կներկայացնի Հայաստանը Սինգապուրում տեղի ունենալիք «ITB Asia 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: ՀԱՄՀ-ն առաջին անգամ է մասնակցում սույն ցուցահանդեսին:

 

Այս տարի ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 180 երկրներից ավելի քան 9800 զբոսաշրջային ընկերություններ:

 

Ցուցահանդեսի վայրը ռազմավարական կարևորություն ունի, քանի որ հնարավորություններ է ընձեռում ողջ ասիական տարածաշրջանից ներգնա զբոսաշրջության խթանման համար:

 

ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ Հայաստանի հարուստ ժառանգությունը ներկայացնելու և հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատելու նպատակով:

 

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակ