Քրեական աշխարհում բոլոր ժամանակների ամենահայտնի հայուհին Կալինա Նիկիֆորովան է` «Կալինան», ով այսօր թաղված է Երեւանի Թոխմախի գերեզմանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը եւ ավելացրել, որ նրա ամուսինը հանրահայտ պրոֆեսոր Ռոբերտ Սարգսյանն է, ով անցյալ տարի է մահացել:

 

Գրողը միաժամանակ նշել է, որ «Կալինան» շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել հայտնի «Յապոնչիկի» հետ եւ ասում են, որ նրա որդին նաեւ Յապոնչիկի տղան է: «Կալինան կյանքի վերջին տարիներին ամուսնացել է «Պրոֆեսոր» մականունով Ռոբերտ Սարգսյանի հետ, որն անցյալ տարի է մահացել եւ հուղարկավորվել Երեւանում: Իսկ տղային մոր պատվին կնքել են «Կալինա» անունով: Նա էլ տարիներ առաջ է մահացել»,- նշել Սերգեյ Գալոյանը:

 

Ըստ պրոֆեսորի՝ «Կալինան» հիմնականում գաղտնի ձեռնարկատիրական գործունեություն է  ծավալել: «Երբ ռուսները ցանկանում էին «Կալինային» ձերբակալել, լուրեր էին շրջանառվում, թե նա ամուսնու՝ «Պրոֆեսորի» հետ, որոշել էր Գյումրիից ինքնաթիռ առեւանգել եւ փախչել: «Կալինան» ու նրա ամուսինը մահացել են բնական մահով, իսկ նրա որդին սպանվել է»,- ասել է նա:

 

Լրատվամիջոցը գրում է, որ  քրեական աշխարհում կանանց «օրենքով գող» չեն կնքում, քանի որ «օրենքով գողերն» ունեն իրենց կանոնները, որոնց կանայք չեն կարող դիմանալ, օրինակ, ոստիկանությունում բացատրություն չտան: Միաժամանակ նա նշել էր, որ քրեական աշխարհում եղել են կանայք, որոնք «օրենքով գողերից» շատ ավելի մեծ գործեր են արել: