Իսրայելից շաքարի փոշու ներկրումն արգելվել է: ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից մանրամասնում են, որ այս տարվա սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսային կետով Իսրայելի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել «Սուկրազիտ» («СУКРАЗИТ») ապրանքանիշի շաքարի փոշի՝ 50,85 կգ քաշով, որից հոկտեմբերի 11-ին կատարվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար: Կրկնակի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կադմիում ցուցանիշի փաստացի ստացված արդյունքը չի համապատասխանում սահմանային թույլատրելի քանակությանը, և ապրանքի ներմուծումն արգելվել է: