«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:
Նրանք առաջարկում են երեք և ավելի երեխա ունեցող մայրերի համար կենսաթոշակի իրավունք տվող տարիքը և ստաժի համար սահմանված օրացուցային տարիները պակասեցնելու ճանապարհով խրախուսել բազմազավակությունը:
Կառավարությունն իր եզրակացությամբ մատնանշել է նախագծի անընդունելի դրույթները և նպատակահարմար չի համարել դրա ընդունումը: