Մեծ Բրիտանիայում հինգշաբթի օրը հրապարակվել է երեկոյան թագուհի Էլիզաբեթ 2-րդի և ապագա 3 գահաժառանգների` որդու, թոռան և ծոռան հետ համատեղ լուսանկարը: Լուսանկարն արվել էր արքայազն Չարլզի առանձնատանը իր թոռան' Ջորջի մկրտության տոնի կապակցությամբ:

 

64-ամյա Չարլզի, 31-ամյա արքայազն Վիլյամի և 3 ամսական արքայազն Ջորջի այս լուսանկարը հիշեցնում է 1894թ. հանրահայտ ընտանեկան լուսանկարը, որտեղ պատկերված են Վիկտորյա թագուհին, նրա որդի' ապագա թագավոր Էդուարդ 7-րդը, թոռ Գեորգ 5-րդը և ծոռը' ապագա Էդուարդ 8-րդը: