Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդատվական խմբի ՀՀ իրավապահ մարմինների գծով խորհրդատու Սթիվեն Դեյվիդ Բրաունին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը:

 

Սթիվեն Բրաունը ներկայացրել է Եվրոպայում քրեական գործերի նախաքննությունն իրականացնող համանման կառույցների փորձը և երկկողմ համագործակցության ցանկություն հայտնել' փորձի փոխանակման, քննիչների վերապատրաստման ոլորտներում:
Վահրամ Շահինյանը եվրոպացի պատվիրակի հետ զրույցում ընդգծել է Եվրոպական երկրներում համանման կառույցների հետ սերտ համագործակցության, փորձի փոխանակման, քննիչների վերապատրաստման անհրաժեշտության մասին:

 

Վ. Շահինյանին առանձնակի հետաքրքրել է Եվրոպական երկրների նման կառույցների կազմակերպման ու գործունեության սկզբունքները, իրավասությունների շրջանակը, կադրերի վերապատրաստման ընթացակարգն ու այդ կառույցներին առնչվող մի շարք այլ հարցեր:

 

Սթիվեն Բրաունն էլ, իր հերթին, նշել է, որ կնպաստի Եվրոպական երկրների համանման կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը, միաժամանակ կարևորելով այդ երկրների լիազորությունների շրջանակի, ձևավորման կարգի, գործունեության սկզբունքների, հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հայաստանյան գործընկերներին:

 

Հանդիպման մասնակիցների փոխադարձ պայմանավորվածության համաձայն, 2013 թվականի դեկտեմբերին Երևանում կկազմակերպվի ֆինանսական չարաշահումների վերաբերյալ դասախոսություններ' Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչների համար:

 

Բացի այդ, Սթիվեն Բրաունը համոզմունք հայտնեց, որ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավորություն կստեղծվի Հատուկ քննչական ծառայության տեխնիկական վերազինման գործընթացին աջակցելու ուղղությամբ: