Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 24-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության փաստով:
Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Վանիկ Ստեփանյանը և հայտնել, որ Դավիթ Մալյան նրբանցքի 6-րդ շենքի 37 բնակարանում սպանություն է տեղի ունեցել:
Կարճ ժամանակում նշված հասցե է ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանի և Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի և նույն քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Մանրամասները` այստեղ: