Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում, հոկտեմբերի 25-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:

 

Անհայտ անձը զենքով ներխուժել է գյուղի տներից մեկը, որտեղ եղել են տանտիրուհին եւ նրա 22-ամյա դուստրը: Տղամարդը ատրճանակով սպառնալով՝ գումար է պահանջել, սակայն 46-ամյա մայրն ու 22-ամյա դուստրը համարձակվել են դիմադրել՝ հրաժարվելով գումար տալ, ինչից հետո քաշքշոց է սկսվել կողմերի միջեւ, որն ավարտվել է հանցագործի փախուստով:

 

Այս մասին գրում է NEWS.am-ը: Լուրը հաստատել են ոստիկանության լրատվական վարչությունից՝ հայտնելով, որ ավազակային հարձակում կատարողը չի հայտնաբերվել: