Ինչպես գրում է Trend.аz գործակալությունը, Վրաստանում նախագահական ընտրություններն ընթանում են հանգիստ և առանց էական խախտումների, այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրաքլի Գարիբաշվիլին իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո: Միաժամանակ Զուգդիդիում (արևմտյան Վրաստան) այսօր առավոտյան ջարդել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության համակարգողների 2 մեքենաները, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

 

Նշենք, որ իշխող կուսակցության կողմից առաջադրված Գեորգի Մարգվելաշվիլին արդեն քվեարկել է: Նա ընտրության էր եկել իր դստեր հետ և հայտարարել է, որ հավատում է Վրաստանի արևմտամետ ընտրությանը:

 

Մարգվելաշվիլիի ընդդիմադիր «Միասնական զգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիդ Բաքարձեն նույնպես հասցրել է քվեարկել: Նա վստահություն է հայտնել, որ Վրաստանի միակ ճանապարհը դեպի ՆԱՏՕ-ն է և դեպի եվրաինտեգրումը: