Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը կալանքի տակ գտնվելիս իր առաջին գրառումն է արել Բագրատ Սրբազանի և Վազգեն Սաղաթելյանի հետ լուսանկարով.

«Ժողովուրդ ջան, երկամսյա ապօրինի կալանքից հետո առաջին գրառումս ուզում եմ սկսել մեծագույն շնորհակալություններով բոլոր էն մարդկանց, որոնք էս ընթացքում իրենց աջակցությամբ մեզ ջերմացրել են: Էդ ջերմությունը ցանկացած քաղբանտարկյալի համար անհրաժեշտ առանցքային նշանակություն ունի ու մենք երևի էս ընթացքում ստացել ենք էդ ջերմության ամենամեծ չափաբաժիններից մեկը: Մեր ընկերներից մինչև շարքային քաղաքացիներ, մեր քաղաքական համախոհներից մինչև մարտավարական հակասություններ ունեցողներ մեր կողքին են եղել էս 2 ամսվա ընթացքում:
Մենք հասկացանք, որ մեր ստեղծածն ունի արժեք՝ «Իմնեմնիմին» սիրեցիք ու մեր ընկերները իրենց ջանքերով այն պահեցին եթերում ու չնայած մեզ դատարանով արգելված է վարել մեր փոդքասթը ուզում եմ ասել, որ «Իմնեմնիմին» ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ է լինել եթերում: Մենք շարունակելու ենք ակտիվ քաղաքական և հանրային գործունեությունը, լինելու ենք փողոցում, տաղավարում և հրապարակներում: Մեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող կոտրել անգամ բռնապետական մանր դրսևորումներով խուլիգանապետերն ու բանտերը: Հայ ժողովուրդը շատ շուտով թոթափելու է իր պատմության ամենախայտառակ էջերն ու վերականգնելու է իր արժանապատվությունը, կհանդիպենք Երևանի և մարզերի փողոցներում...
Հ.Գ. Ասում են Բագրատ Սրբազանին հանդիպողների վրա քրեական գործեր են հարուցում ու կալանավորում, դե ես ու Վազգենն էլ, որ արդեն բազմաթիվ քրեական գործեր ունենք և արդեն կալանավորվել էինք «հանգիստ խղճով» հանդիպեցինք Սրբազանին))): Անձամբ տեսանք Սրբազանի վճռականության և անձնազոհության պատրաստակամությունը: Ասի 26-ի հանրահավաքի մասին կխոսեմ ուղիղ եթերով, բայց մինչ այդ ասեմ, որ կիրակի օրը մենք կլինենք հրապարակում»,- գրել է Նարեկ Սամսոնյանը: