Doing Business-ը կազմել է գործարարությամբ զբաղվելու մատչելի և հեշտ հնարավորություններ ընձեռող լավագույն երկրների վարկանշային ամենամյա աղյուսյակը:
Համաձայն Doing Business 2014-ի` 189 երկներից կազմված այց ցուցակում Հայաստանը 37-րդն է: Այսպիսով' նախորդ տարվա համեմատ մենք բարելավել ենք մեր դիրքերը 3 հորիզոնականով:
Բիզնեսով զբաղվելու լավագույն երկիր է ճանաչվել Սինգապուրը, որը, արդեն 9 տարի է, չի զիջում իր առաջատարի դիրքերը: Նրան հաջորդում են Հոնգկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն և Դանիան: Մեր հարևաններից Վրաստանը հայտնվել է լավագույն տասնյակում' զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Տասնյակը եզրափակում են Նորվեգիան' 9-րդ, և Մեծ Բրիտանիան'10-րդ հորիզոնականներով:
Մեր մյուս հարևաններից Թուրքիան հայտնվել է 69-րդ, Ադրբեջանը' 70-րդ և Իրանը' 152-րդ հորիզոնականներում:
Ռուսաստանը նույնպես բարելավել է իր դիրքերը' 111-րդ հորիզոնականից հայտնվելով 92-րդում:
Doing Business 2014 վարկանշային աղյուսակը եզրափակում են Լիբիան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և Չադը։