Ազգային ժողովն այս պահին քննարկում է ՀԱԿ խմբակցության կողմից կառավարությանը ներկայացրած հարցապնդումը, որ կրում է «Համատարած կոռուպիցա» անվանումը:

 

Ըստ դրա՝ Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է կազմում, և կոռուպցիոն համակարգի բուրգը գլխավորում են պետական պաշտոնյաները: Զուրաբյանը նկատեց, որ միայն փոքր ու միջին ձեռնարկատերերի նկատմամբ է հետապնդւոմ իրականացվում, իսկ մյուս գործարարների հանդեպ, ովքեր իշխող կուսակցության բարեկամներն ու հարզատներն են, չեն հետապնդւոմ: Հարցապնդումը ցույց է տալիս նաև, որ ավելի քան 750 միլոն ԱՄՆ դոլար յուրաքանչյուր տարի թալանվում է պետական բյուջեից:

 

ՀԱԿ-ը հարցրել է կառավարությանը, թե ինչու կառավարության քննարկման առարկա չի դարձել այս ամենը, ու ինչու որևէ քայլ չի ձեռնարկվել կառավարության կողմից:

 

Զուրաբյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Էդուարդ Շարմազանովը, ով նշեց. «Իհարկե, կոռուպցիան այն հիմնական մարտահրավերներից մեկն է, որի դեմ պետք է պայքարել, դա աղետ է, և դանդաղեցնում է մեր պետության զարգացումը»:

 

Շարմազանովը հայտնեց, որ «Թրանփարենսի ինթերնեյշնլը» հրապարակել է տվյալներ, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանն այս ոլորտում առաջ է անցել 11 կետով ու ԱՊՀ երկրների մեջ ունի լավագույն ցուցանիշը: «Հայաստանը տարեց տարի ավելի արդյունավետ է պայքարում կոռուպցիոն երևույթների դեմ»,-եզրափակեց Շարմազանովը: