Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ամերիկյան Էյ Բի Սի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է ստուգել իր երկրի Ազգային անվտանգության գործակալության աշխատանքը` համոզվելու, որ գաղտնալսումները վերահսկվում են:

 

Օբաման նկատել է, որ այս ոլորտում գործողությունները մեկ նպատակ են հետապնդում` երաշխավորել ամերիկացիների անվտանգությունը:

 

Հիշեցնեմ, որ վերջերս ամերիկյան ազգային անվտանգությանը լուրջ մեղադրանքներ են ներկայացվելª գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ու օտարերկրյա եւս 34 առաջնորդների գաղտնալսելու համար: