ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ազգային անվտանգության գործակալության համակարգի ստուգումներն անհրաժեշտ են. գրում է itarr-tass-ը:
«Այն մասին, որ ԱԱԳ-ն հետևում է իր քաղաքացիներին, չի համապատասխանում իրականությնանը: Ես մտադիր եմ մի քանի շաբաթվա ընթացքում ուղղումներ և շտկումներ մտցնել ԱԱԳ գաղտնի ծրագրերի մասին զեկույցի վերաբերյալ» -հայտնել է Օբաման:
Իսկ հարցին, թե արդյոք ԱՄՆ-ին հաջողվել է ԱԱԳ ծավալած աշխատանքների ընթացքում որոշ սպառնալիքներ վերցնել, ԱՄՆ-ի նախագահը խուսափել է կոնկրետ պատասխան տալուց, սակայն անդրադարձել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գործի բացահայտումներին: