Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել Է օրենքի այն ուղղումները, որոնց համաձայն՝ նախագահի գլխավորությամբ գործող Ազգային անվտանգության խորհուրդը կորցնում Է մի ամբողջ շարք լիազորություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հոկտեմբերի 30-ի երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի մասին» օրենքի ուղղումների ընդունման օգտին քվեարկել են Վրաստանի խորհրդարանում ներկայացված 150 պատգամավորներից 80-ը, դեմ են արտահայտվել 21-ը: Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահը մնում Է երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը եւ երկրի գլխավոր հրամանատարը: Նախագահի բոլոր իրավական ակտերը, որոնք անմիջականորեն կապված են Անվտանգության խորհրդի գործունեության կամ ռազմական ու արտակարգ դրության հետ, վարչապետի հետ համաձայնեցում չեն պահանջում: Դրա հետ մեկտեղ Վրաստանի վարչապետն Ազգային անվտանգության խորհրդի մշտական անդամ Է եւ մասնակցում Է նրա աշխատանքին:
Ուղղումների համաձայն՝ Անվտանգության խորհուրդը կորցնում Է այն հարցերը լուծելու իրավունքը, որոնք կապված են արտաքին ու ներքին քաղաքականության հետ, եթե դրանք անմիջականորեն կապված չեն պաշտպանության բնագավառի հետ: Խորհուրդը գնահատելու Է ոչ թե «երկրի ներքին ու արտաքին սպառնալիքների ուղղվածությունը եւ անվտանգության ոլորտում տիրող իրադրությունը», այլ պաշտպանության բնագավառի վիճակը:
Բացի դրանից, Անվտանգության խորհուրդն այլեւս չի ապահովելու Անվտանգության ազգային հայեցակարգի մշակումը, այլ միայն առաջարկություններ Է պատրաստելու այդ հարցի վերաբերյալ: Ըստ Սահմանադրության՝ այդ հայեցակարգը մշակում եւ հաստատում Է Վրաստանի կառավարությունը:
Անվտանգության խորհուդը նաեւ զրկվում Է կոռուպցիայի դեմ պայքարի, արտաքին քաղաքականության ու իրավապահ մարմինների գործողությունների ռազմավարության մշակման իրավունքից եւ զբաղվելու Է միայն այն հարցերով, որոնք կապված են պաշտպանության ոլորտի հետ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը: