Վրաստանի խորհրդարանն ուրբաթ օրը 3-րդ ընթերցմամբ որոշում է կայացրել սահմանադրական փոփոխություններ կատարել, որոնք սահմանափակում են երկրի կառավարության և վարչապետի լիազորությունները:
Համաձայն այդ նոր փոփոխությունների' երկրի վարչապետը զրկվում է ինքնուրույն, առանց խորհրդարանի համաձայնության փոփոխության ենթարկել կառավարության կազմը: Վարչապետը պարտավորվելու է խորհրդարանի առջև քննարկման դնել կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը:
Միաժամանակ կառավարությունն ու վարչապետը զրկվում են լիազորությունից' խորհրդարանի կողմից առաջարկված օրինագծի մերժման դեպքում կապել այս օրինագիծը կառավարությանը վստահություն հայտնելու հարցի հետ և ստիպել խորհրդարանին այն ընդունել' խորհրդարանը ցրելու սպառնալիքի տակ. տեղեկացնում է Trend-ը: