Վրաստանի նախագահական ֆոնդի միջոցների մեծ մասը ծախսվել է Սաակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստների կրթության և նախկին պաշտոնյաների ֆինանսավորման վրա'6 մլն դոլարից թողնելով 3 հազար դոլար. հայտարարել է ֆինանսների նախարար Նոդար Խադուրին. գրում է Новости Грузия-ն:
Նախարարի խոսքերով` նախագահի ռեզերվային ֆոնդն այս պահին ամբողջովին փակվել է, սակայն եթե նոր նախագահը ցանկանա որևէ բան ֆինանսավորել, ապա անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության կողմից:
Վրաստանի նախագահն ամբողջովին ծախսել է 1 տարվա համար նախատեսված գումարները և ծախսել է 10 ամսվա ընթացքում: Այսինքն' առաջիկա 2 ամսվա ընթացքում ռեզերվային ֆոնդը չի գործի: Գումարների մեծ մասը ծախսվել է «Միասնական ազգային շարժման» ակտիվիստների կրթությունը ֆինանսավորելու համար: