Այսօր Ռոյալ Թուլիփ Երևան հյուրանոցային համալիրի «Օվալաձև» նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության բարձրագույն վերահսկիչ մարմինների միջև 2009-2013թթ. համագործակցության արդյունքների վերաբերյալ եզրափակիչ աշխատաժողովը, որին ներկա են գտնվել ներկայացուցիչներ ՀՀ վերահսկիչ պալատից, Նիդերլանդների Թագավորության հաշվիչ դատարանից` Յան վան Դամ, Յան Վիլլեմ վան դե Վարդտ, Յան Հենդրիկ Վելտհովեն, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից` Ալեսանդրո Զանոտտա, Համաշխարհային բանկից և Գերամանական միջազգային համագործակցության ընկերությունից /GIZ/' Դավիդ Ֆրանզրեբ:
Կողմերը նախատեսում են հետագայում ևս համագործակցել` հիմնվելով վերոնշյալ տարիների ձեռք բերած փոխշահավետ աշխատանքային փորձի վրա: