Վանից ընտրված թուրք պատգամավոր Այսել Թուղլուքն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոխել քաղաքի անվանումը՝ այն կոչելով Ուան։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը, համապատասխան օրինագիծն արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Որպես պատճառաբանություն պատգամավորը նշում է, որ հարյուրամյակներ շարունակ Վանը հենց Ուան է կոչվել։
«Վանի նահանգի անունը Ուանով փոխելով՝ թե՛ տարածաշրջանի մշակութային արժեքների հանդեպ իրականացված հակաժողովրդական, միակողմանի որոշումից հետ կդառնանք, թե՛ քաղաքի անվանումը հնչյունաբանական տեսանկյունից ավելի ճիշտ կարտասանվի»,-նշել է պատգամավորը։
Նա նշել է, որ տարածաշրջանում բնակված տարբեր ազգերը՝ հայերը, քրդերը, թուրքերը, հույները, ասորիները, վրացիները, լազերը, բնակավայրը տարբեր անվանումներով են կոչել, սակայն դրանք որպես հարստություն, բազմազանություն դիտարկվելու փոխարեն բռնության, ճնշումների պատճառ են դարձել։
Tert.am