ԱՄՆ-ի Քաղավիացիայի դաշնային վարչությունը հայտարարել է, որ թույլ կտա ուղևորներին՝ էլեկտրոնային սարքավորումներն օգտագործել թռիչքի ցանկացած պահին, նաև՝ վայրէջքի և վերելքի ժամանակ:
Քաղավիացիայի վարչության մամլո հաղորդագրության համաձայն՝ ակնկալվում է, որ ավիաընկերությունները կսկսեն կիրառել նոր քաղաքակնությունը մինչև տարեվերջ:
Նախկինում արգելվում էր էլեկտրոնային սարքավորումների կիրառումը վայրէջք կատարելիս և ինքնթիռի՝ օդ բարձրանալիս: Ուղևորները դեռևս չեն կարողանա խոսել բջջայինով թռիչքի ժամանակ, սակայն հնարավորություն կունենան օգտագործել իրենց հեռախոսներում առկա wifi կապը: