Ռուսաստանցիները կրկին կկարողանան իրենք իրենց ազգությունն անվանել Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք մարդահամարի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին: Այս մասին «Պառլամենտական թերթի»-ին հայտնել է Պետդումայի ազգությունների հարցով հանձնաժողովի փոխնախագահ Իլդար Գիլմութդինովը:
Ինչպես նշել է խորհրդարանականը, Սահմանադրության 26-րդ հոդվածն ասում է, որ արգելվում է քաղաքացիներին ստիպել որոշել իրենց ազգային պատկանելությունը:
Նրա խոսքով՝ ինչ ազգությամբ իրեն անվանի քաղաքացին, դա էլ պետք է գրանցվի հարցաթերթիկներում:
Գիլմութդինովը նաև հավելել է, որ հարցմանը կմասնակցեն արտասահմանցիները, որոնք մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են Ռուսաստանի տարածքում:
Մարդահամարը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 31-ը: