Երեւանի Մյասնիկյան պողոտայում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի վթարից զոհվելուց հետո Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երկու դերասան աշխատանքից ազառվելու դիմում են ներկայացրել: News.am-ի ունեցած այս տեղեկությունը հաստատել են նաեւ թատրոնից:

 

Աշխատանքից ազտավելու դիմում է ներկայացրել Երվանդ Ենգիբարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Իրինա Հարությունյանը: Թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը թղթակցի հետ զրույցում ասել է, որ դերասանուհին ասել է, թե Երվանդի մահվանից հետո ֆիզիկապես ի վիճակի չէ բեմ դուրս գալու, մանավանդ այն ներկայացումներում, որտեղ խաղում էր երիտասարդը:

 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դերասանուհին շատ ծանր է տանում Երվանդ Ենգիբարյանի վաղաժամ մահը եւ մտերիմ շրջապատում ասել է, որ չի կարող աշխատել նրա մահից հետո, առանց նրա չի կարող մտնել թատրոն: Նա պատրաստվում է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ պարբերաբար այցելում էր:

 

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ մեկ այլ դերասան՝ Դավիթ Բաղդասարովը: Թատրոնի տնօրենը ասել է, որ նա իր կամքով դիմում է գրել եւ հեռացել աշխատանքից, սակայն, թե ինչն էր պատճառը, Ֆրեդերիկ Դավթյանը պատասխանեց՝ «no comment»:

 

Կայքի տեղեկություններով, Դավիթ Բաղդասարովի աշխատանքից ազտավելու դիմումը գրելը կապված է Երվանդ Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությանը տեղի ունեցած միջադեպի հետ, մանրամասները նպատակահարմար չենք գտնում հրապարակել: