ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրամայել է դադարեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գաղտնալսումները, որոնց գրասենյակները գտնվում են Վաշինգտոնում. տեղեկացնում է Reuters-ը` հղում կատարելով Սպիտակ տան իր աղբյուրներին:

 

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կողմից միջազգային ֆինանսական կազմակերպությունների էլեկտերոնային հաղորդակցման միջոցների գաղտնլասման դադարեցման մասին որոշումը կայացվել է մի քանի շաբաթ առաջ` Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի գաղտնալսումները դադարեցնելու որոշման հետ միաժամանակ:

 

Նախագահի աշխատակազմի մեկ այլ ներկայացուցիչ գործակալությանը հաղորդել է, որ ԱՄՆ-ն չի գաղտնալսում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի էլեկտրոնային փոստը, սակայն չի ցանկացել նշել, թե արել է դա արդյոք նախկինում, թե` ոչ: