Բարաք Օբաման հրամայել է Ազգային անվտանգության գործակալությանը դադարեցնել Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի գաղտնալսումները. գրում է Russia Today-ը: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի հանդեպ օտարերկրյա քաղաքացիների գաղտնալսումների պատճառով աճող վրդովմունքի ալիքի մեծացման ֆոնի վրա: «ԱՄՆ-ն չի գաղտնալսում Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասնեյակը»,-հայտնել են Բարաք Օբամայի աշխատակազմից: Մեկ այլ աղբյուրի համաձայն, որը ցանկացել է աքնհայտ մնալ, գաղտնալսումները դադարեցնելու մասին հրամանը Օբաման տվել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:

 

Ընդ որում, աշխատակազմի աշխատակիցները չեն պարզաբանել, թե նախկինում ինչ ծավալների էին հասնում ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի գաղտնալսումները:

 

Հիշեցնենք, որ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից օգոստոսին հրապարակած փաստաթղթերից պարզ էր դարձել, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսել են ավելի քան 80 օտարեկրյա դեսպանատներ և հյուպատոսարաններ: